Բերգամոյի «Ատալանտան» Իտալիայի առաջնության 16-րդ տուրում հյուրընկալվեց «Սպեցիային» և գրանցեց մարտական ոչ-ոքի՝ 2-2: «Ատալանտան» առաջին խաղակեսից հետո պարտվում էր 0-2 հաշվով, սակայն կարողացավ փրկել հանդիպումը՝ երկրորդ գոլը խփելով ավելացված ժամանակում։
«Սպեցիայի» կազմում գոլի հեղինակ դարձան հարձակվողներ, գանացի Էմանուել Գյասին և անգոլացի Մբալա Նզոլան: «Ատլանտայի» գոլերը խփեցին դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունը և խորվաթ կիսապաշտպան Մարիո Պաշալիչը:
«Ատալանտան» 16 խաղից հետո 28 միավորով 6-րդ տեղում է, «Սպեցիան» նույնքան հանդիպումից հետո 14 միավորով 17-րդն է:
Իտալիայի Ա Սերիա, 16-րդ տուր
«Սպեցիա» - «Ատալանտա»՝ 2-2 (տեսանյութ)
Էմանուել Գյասի, 8, Մբալա Նզոլա, 31 - Ռասմուս Հոյլուն, 77, Մարիո Պաշալիչ, 90+3


