Բերգամոյի «Ատալանտան» Իտալիայի Ա սերիայի 18-րդ տուրում հյուրընկալվելիս 1-1 հաշիվը գրանցեց Հռոմի «Լացիոյի» հետ:
Տաանտերերից 27-րդ րոպեին հաշիվը բացեց նիգերիացի կիսապաշտպան Ֆիսայո Դելե-Բաշիրուն: Հիմնական ժամաանակի ավարտից երկու րոպե առաջ հյուրերին պարտությունից փրկեց իտալացի կիսապաշտպան Մարկո Բրեշիանինիի գոլը:
Այսպիսով, Ա սերիայում ընդհատվեց «Ատալանտայի» հաղթարշավը, որը բաղկացած էր 11 անընդմեջ խաղից:
Ջան Պիերի Գասպերինիի թիմը 41 միավորով առաջատարն է, մեկ միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն «Ինտերին», որը մեկ խաղ քիչ է անցկացրել: «Լացիոն» 35 միավորով չորրորդն է:
Իտալիայի Ա սերիա, 18-րդ տուր
«Լացիո» - «Ատալանտա»` 1-1
Ֆիսայո Դելե-Բաշիրու, 27 - Մարկո Բրեշիանինի, 88