Իտալիայի Ա Սերիայի 9-րդ տուրում «Ատալանտան» ու «Միլանը» ոչ-ոքի (1-1) գրանցեցին։
Բերգամոյում կայացած հանդիպման հաշիվը չորրորդ րոպեին բացեց Սամուելե Ռիչին, իսկ տանտերերի պատասխան գոլը 39-րդ րոպեին խփեց Ադեմոլա Լուքմանը։
«Ռոսոներին» 18 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը, «Ատալանտան» 13 միավորով 7-րդն է։
Իտալիայի Ա Սերիա, 9-րդ տուր
«Ատալանտա» - «Միլան»` 1-1
Ադեմոլա Լուքման, 39 - Սամուելե Ռիչի, 4
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


