«Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռետեգին «Լեչեի» դեմ Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրի խաղում (1-1) գրավել է մրցակցի դարպասն ու կրկնել Ֆիլիպո Ինձագիի ռեկորդը, գրում է Opta-ն։
Իտալիայի ազգային հավաքականի հարձակվողը 24-րդ գոլն է խփել և ընթացիկ մրցաշրջանում Ա Սերիայի գլխավոր ռմբարկուն է։ Դա «Ատալանտայի» պատմության մեջ մեկ մրցաշրջանում լավագույն ցուցանիշն է։ 1996/97 մրցաշրջանում Ինձագին նույնպես աչքի էր ընկել 24 գոլով։
Ռետեգին գերազանցել է Դուվան Սապատայի արդյունքը։ Կոլումբացի հարձակվողը 2018/19 մրցաշրջանում խփել էր 23 գոլ։


