Logo

«Ատալանտայի» նախկին ավագը 10 տարի անց վերադարձել է հայրենիք

17:55 / 16.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Ատալանտայի» նախկին պաշտպան Ռաֆայել Տոլոյն ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է հայրենիք ու պայմանագիր ստորագրել «Սան Պաուլոյի» հետ, հայտնում է բրազիլական ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերի համաձայնագիրը 1+1 սկզբունքով է։

34-ամյա ֆուտբոլիստն իտալական ակումբում էր 2015 թ. օգոստոսից, 313 խաղում խփել է 14 գոլ, կատարել 18 ասիստ։ Նա 2020 թվականից «Ատալանտայի» ավագն էր։

Տոլոյը «Սան Պաուլոյում» հանդես է եկել նաև 2012-15 թթ., 128 խաղում գրանցել 5 գոլ ու 3 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ