Բասկետբոլի Լիբանանի առաջնության 12-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Գաբրիել Աճեմյանը և Գարի Չիվիչյանը Բեյրութի Հ.Մ.Ը.Մ.-ի կազմում մասնակցել են «Մայրուբայի» դեմ հանդիպմանը:
Չիվիչյանը վաստակել է 16 միավոր, գրանցել 6 ռեբաունդ և կատարել երկու արդյունավետ փոխանցում, իսկ Աճեմյանը վաստակել է 5 միավոր, գրանցել երկու ռեբաունդ և կատարել չորս ասիստ:
Հանդիպումն ավարտվել է Հ.Մ.Ը.Մ.-ի հաղթանակով` 104-95:

