Նովակ Ջոկովիչը (5-րդ ռակետ) դուրս է եկել Աթենքի ATP-250 կարգի մրցաշարի եզրափակիչ։
Կիսաեզրափակիչում սերբ թենիսիստը 6-3, 6-4 հաշվով հաղթել է Յանիկ Հանֆմանին (Գերմանիա, 117-րդ ռակետ)։
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթողը կարիերայի 144-րդ եզրափակիչում կմրցի աշխարհի 9-րդ ռակետ Լորենցո Մուզետիի (Իտալիա) դեմ։ Ջոկովիչը կպայքարի 101-րդ տիտղոսի համար։
Վճռորոշ մրցախաղը կկայանա նոյեմբերի 8-ին, մեկնարկը` ժամը 19:00-ին։


