Աշխարհի 5-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Աթենքի ATP-250 կարգի մրցաշարի կիսաեզրափակիչ։
38-ամյա թենիսիստը քառորդ եզրափակիչում 7-6 (7-1), 6-4 հաշվով հաղթել է Նունու Բորժեշին (Պորտուգալիա, 47-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 45 րոպե։
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթողի հաջորդ մրցակիցը կլինի Մարկոս Հիրոն (ԱՄՆ, 72-րդ ռակետ) - Յանիկ Հանֆման (Գերմանիա, 117-րդ ռակետ) զույգի հաղթողը։


