Logo

«Աթլետիկի» ավագը կավարտի կարիերան

14:59 / 19.02.2025Ֆուտբոլ
null

Բիլբաոյի «Աթլետիկի» ավագ Օսկար Դե Մարկոսը մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է ավարտել կարիերան, հայտնում է Marca-ն:

Եզրային պաշտպանը բասկայն թիմի կազմում անցկացնում է 16-րդ մրցաշրջանը: Դե Մարկոսն «Աթլետիկի» պատմության մեջ 2-րդ ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստն է (560 խաղ):

«Առջևում կա ևս 3 ամիս, ցանկանում եմ վայելել թիմակիցներիս հետ անցկացրած ժամանակը», - նշել է 35-ամյա ֆուտբոլիստը: 

«Լոս Լեոնեսի» ավագն «Աթլետիկի» կազմում նվաճել է Իսպանիայի մեկ գավաթ ու երկու Սուպերգավաթ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ