Բիլբաոյի «Աթլետիկի» պաշտպան Յերայ Ալվարեսը որակազրկվել է 10 ամսով, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
30-ամյա ֆուտբոլիստը պատիժը ստացել է արգելված դեղամիջոցներ օգտագործելու պատճառով։ Որոշումը կայացրել է ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն։
Կարգապահական կոմիտեն հաստատել է, որ բասկ ֆուտբոլիստը դոպինգն արել է ոչ միտումնավոր, բայց նա ստիպված է պատասխանատվության ենթարկվել։ Ալվարեսը պետք է ստուգեր ու համոզված լիներ, որ տվյալ դեղամիջոցն արգելվածների շարքում է։
Ֆուտբոլիստի պատժին ուժի մեջ է մտել հունիսի 2-ից, քանի որ նա ընդունել է իր սխալը։ Պաշտպանը խաղադաշտ կվերադառնա 2026թ. ապրիլի 2-ին, իսկ մարզումներն ակումբի հետ կարող է սկսել փետրվարի 2-ից։
Ալվարեսը 2008 թվականից «Աթլետիկի» համակարգում է և ակումբի հիմնական թիմում 257 խաղում գրանցել է 5 գոլ ու 4 ասիստ:


