Logo

«Աթլետիկի» պաշտպանը կարող է փոխարինել Պիկեին «Բարսելոնայում»

19:06 / 05.11.2022ՍՊՈՐՏ
null

Բիլբաոյի «Աթլետիկի» կենտրոնական պաշտպան Ինիգո Մարտինեսը կարող է կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում», հայտնում է Mundo Deportivo-ն:

«Բարսելոնան» թիմի 35-ամյա պաշտպան Ժերար Պիկեին փոխարինող է փնտրում: Վերջինս հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

«Աթլետիկի» 31-ամյա պաշտպանի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը և նա հունվարից կարող է բանակցություններ վարել ցանկացած ակումբի հետ:

Ընթացիկ մրցաշրջանում Մարտինեսը մասնակցել է 9 խաղի, աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ