Logo

«Աթլետիկն» իր երկրպագուների պահվածքի պատճառով տուգանվել է

20:45 / 07.08.2025Ֆուտբոլ
null

Բիլբաոյի «Աթլետիկն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) Կարգապահական կոմիտեն ակումբին տուգանել է 9000 եվրոյով:

Տուգանքի պատճառը բասկյան թիմի երկրպագուների` կատալոնական «Բարսելոնայի» դեմ Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի 38-րդ տուրի (0-3) տնային խաղի ընթացքում բազմիցս հնչեցրած վիրավորական վանկարկումներն են:

Ըստ Կարգապահական կոմիտեի հաղորդագրության` «Աթլետիկի» երկրպագուների վանկարկումներում եղել են «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին ուղղված ատելության արտահայտություններ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ