Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում կայացավ բասկյան դերբի. «Աթլետիկը» սեփական խաղադաշտում 2-0 հաշվով առավելության հասավ «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ:
Դուբլ ձևակերպեց գանացի հարձակվող Ինյակի Ուիլյամսը:
29 խաղից հետո «Ռեալ Սոսյեդադը» 51 միավորով չորրորդն է և 21 միավոր զիջում է առաջատար կատալոնական «Բարսելոնային», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Աթլետիկը» 43 միավորով 7-րդ տեղում է:
Իսպանիայի առաջնության 29-րդ տուր
«Աթլետիկ» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 2-0 (տեսանյութ)
Ինյակի Ուիլյամս, 33, 70