Իսպանիայի Լա լիգայի 8-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվելիս չհաղթեց «Սելտային». գրանցվեց 1-1 հաշիվը։
«Ռոխիբլանկոսը» 40-րդ րոպեից՝ Կլեման Լանգլեի հեռացումից հետո, խաղում էր 10 ֆուտբոլիստով։
«Սելտան», օգտվելով քանակական առավելությունից, ակումբի լեգենդ Յագո Ասպասի գոլի շնորհիվ խուսափեց պարտությունից։
Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը 13 միավորով 5-րդ տեղում է, «Սելտան»` 6 միավորով 16-րդ։
Իսպանիայի Լա լիգա, 8-րդ տուր
«Սելտա» - «Աթլետիկո Մադրիդ»` 1-1
Յագո Ասպաս, 68 - Կառլ Ստառֆելտ, 9 (ինքնագոլ)
Հեռացում` Կլեման Լանգլե, 40 («Աթլետիկո Մադրիդ»)
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


