Logo

«Աթլետիկոն» 30 միլիոն եվրո կվճարի նոր կիսապաշտպանի համար

11:41 / 25.06.2025Ֆուտբոլ
null

«Աթլետիկոն» համաձայնության է հասել «Բետիսի» հետ թիմի կիսապաշտպան Ջոնի Կարդոսոյի տրանսֆերի հարցում, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

Մադրիդյան ակումբը 23-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի համար կվճարի 30 միլիոն եվրո, ֆուտբոլիստի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր: ԱՄՆ հավաքականի խաղացողը շուտով բուժզննում կանցնի: Նրա տրանսֆերն «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի պահանջն է:

«Աթլետիկոյի» հաջորդ տրանսֆերային թիրախը «Վիլյառեալի» եզրային հարձակվող Ալեխանդրո Բաենան է: 

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ