Logo

«Աթլետիկոն» անձնական ռեկորդ է գրանցել Չեմպիոնների լիգայում

10:00 / 08.11.2023• Ֆուտբոլ
null

Մադրիդի «Աթլետիկոն» իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակն է տարել Չեմպիոնների լիգայում, հաղորդում է Opta վիճակագրական կենտրոնը:

Դիեգո Սիմեոնեի թիմը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում 6 անպատասխան գնդակ էր ուղարկել շոտլանդական «Սելթիկի» դարպասը: Մրցակիցը 23-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով:

«Մետրոպոլիտանոյում» կայացած հանդիպմանը դուբլ էին ձևակերպել Անտուան Գրիզմանն ու Ալվարո Մորատան, մեկական գոլով աչքի էին ընկել Սամուել Լինոն ու Սաուլ Նիգեսը:

Հիշեցնենք, որ իսպանական ակումբն ընդգրկված է E խմբում և 8 միավորով գլխավորում է աղյուսակը: «Լացիոն» 7 միավորով երկրորդն է, «Ֆեյենորդը»՝ 6 միավորով երրորդը, իսկ «Սելթիկը», որը 1 միավոր է վաստակել, եզրափակում է խմբի աղյուսակը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ