Մադրիդի «Աթլետիկոն» Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրում հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթանակ կորզեց «Սևիլիայից»:
Երկրորդ խաղակեսին ավելացված ժամանակի երրորդ րոպեին հաղթական գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Պաբլո Բարիոսը:
Դիեգո Սիմեոնեի թիմը Լա լիգայի նախորդ երեք խաղերում չէր հաղթել: Մադրիդյան գրանդը 60 միավորով երրորդն է և առաջատար կատալոնական «Բարսելոնայից» հետ է 7 միավորով: «Սևիլիան» 36 միավորով 12-րդն է:
Իսպանիայի Լա լիգա, 30-րդ տուր
«Սևիլիա» - «Աթլետիկո»` 1-2 (տեսանյութ)
Լուիեն Ագումե, 7 - Խուլիան Ալվարես, 25 (11մ), Պաբլո Բարիոս, 90+3
Իսպանիայի Լա լիգայի խաղերը հեռարձակվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOS, Android):


