Մադրիդի «Աթլետիկոն» ձմեռանը մտադիր է ձեռք բերել ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Միլան Շկրինյարի տրանսֆերը, հայտնում է Caught Offside-ը:
Քանի որ Աքսել Վիտցելն ու Սեսար Ասպիլկուետան մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու են, մադրիդցիները ցանկանում են որքան հնարավոր է շուտ փակել կենտրոնական պաշտպանի դիրքը:
Փարիզյան գրանդն իր ֆուտբոլիստի համար ցանկանում է ստանալ 35 միլիոն եվրո, բայց չի բացառվում, որ նրան բաց թողնի նաև 25 միլիոն եվրոյով:
Միլան Շկրինյարն ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 5 հանդիպում, արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել: