Մադրիդի «Աթլետիկոն» նոր պայմանագիր է կնքել ակումբի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Ֆեռնանդո Տոռեսի հետ, հայտնում է «Ռոխիբլանկոսի» պաշտոնական կայքը։
41-ամյա մասնագետի համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2027թ. հունիսի 30-ը ներառյալ։ Նա «Աթլետիկո Բ»-ն մարզում է 2024թ. հուլիսից։
Լեգենդար հարձակվողը ֆուտբոլային կարիերայի ընթացքում 1995-2007 և 2015-18թթ. հանդես է եկել մադրիդյան գրանդում, 403 խաղում խփել 129 գոլ, կատարել 21 ասիստ։ Տոռեսն «Աթլետիկոյի» պատմության մեջ չորրորդ գլխավոր ռմբարկուն է։