Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի վերջին խաղում Մադրիդի «Աթլետիկոն» խաղավերջում նվազագույն հաշվով հաղթանակ կորզեց կատալոնական «Ժիրոնայից»:
Ավելացված առաջին րոպեին հաղթական գոլը խփեց իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան:
25 խաղից հետո մադրիդյան ակումբը 48 միավորով երրորդն է և 17 միավոր զիջում է առաջատար կատալոնական «Բարսելոնային»: Երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալն» ունի 56 միավոր, իսկ «Ժիրոնան» 30 միավորով 12-րդն է:
Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր
«Ժիրոնա» - «Աթլետիկո»՝ 0-1 (տեսանյութ)
Ալվարո Մորատա, 90+1