Մադրիդի «Աթլետիկոն» Լա լիգայի 26-րդ տուրում հյուրընկալվեց «Ալմերիային» և ոչ-ոքի ավարտեց հանդիպումը՝ 2-2:
Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի կազմում գոլի հեղինակ դարձան արգենտինացիներ, հարձակվող Անխել Կորեան և կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլը:
Մադրիդյան գրանդը 26 խաղից հետո 52 միավորով մնաց չորրորդ տեղում, «Ալմերիան» նույնքան հանդիպումից հետո 9 միավորով վերջին՝ 20-րդ տեղում է:
Լա լիգա, 26-րդ տուր
«Ալմերիա» - «Աթլետիկո»՝ 2-2
Լուկա Ռոմերո, 27, 64 - Անխել Կորեա, 2, Ռոդրիգո դե Պաուլ, 57


