Logo

«Աթլետիկոն» Կատալոնիայում բաց թողեց հաղթանակը

21:20 / 29.03.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Աթլետիկոն» Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրում հյուրընկալվեց կատալոնական «Էսպանյոլին»: Գրանցվեց 1-1 հաշիվը:

38-րդ րոպեին մադրիդյան ակումբից հաշիվը բացեց պաշտպան Սեզար Ասպիլիկուետան, 71-րդ րոպեին 11-մետրանոցից պատասխան գոլը խփեց կիսապաշտպան Խավի Պուադոն:

Դիեգո Սիմեոնեի թիմը 57 միավորով երրորդն է, առաջատար կատալոնական «Բարսելոնային» զիջում է 6 միավոր: «Էսպանյոլը» 29 միավորով 15-րդն է:

Իսպանիայի Լա լիգա, 29-րդ տուր

«Էսպանյոլ» - «Աթլետիկո»` 1-1 (տեսանյութ)

Խավի Պուադո, 71 (11մ) - Սեզար Ասպիլիկուետա, 38

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ