Մադրիդի «Աթլետիկոն» Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրում հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց «Խետաֆեին»։
Մադրիդյան գրանդը հաղթեց 82-րդ րոպեին մրցակցի պաշտպան Դոմինգուշ Դուարտեի խփած ինքնագոլի շնորհիվ։
Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը 28 միավորով չորրորդ տեղում է, «Խետաֆեն»` 17 միավորով 7-րդ։
Իսպանիայի Լա լիգա, 13-րդ տուր
«Խետաֆե» - «Աթլետիկո Մադրիդ»` 0-1
Դոմինգուշ Դուարտե, 82 (ինքնագոլ)
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


