Logo

«Աթլետիկոն» 6 գնդակ ուղարկեց «Սևիլիայի» դարպասը (տեսանյութ)

02:04 / 05.03.2023Վիդեո
null

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալեց անդալուզական «Սևիլիային» ու հաղթեց 6-1 հաշվով:

Մայրաքաղաքային ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձան նիդերլանդցի հարձակվող Մեմֆիս Դեպայը և իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան, մեկական գոլով աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանն ու բելգիացի հարձակվող Յանիկ Կարասկոն: «Սևիլիայի» միակ գոլը խփեց մարոկկացի Յուսեֆ Էն-Նեսիրին: 

Հանդիպման վերջնամասում խաղադաշտից հեռացվեց «Սևիլիայի» սենեգալցի կիսապաշտպան Պապե Գեյեն:

«Աթլետիկոն» 45 միավորով երրորդն է, իսկ «Սևիլիան»՝ 25 միավորով 16-րդը:

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Աթլետիկո» - «Սևիլիա»՝ 6-1 (տեսանյութ)

Մեմֆիս Դեպայ, 23, 26, Անտուան Գրիզման, 53, Յանիկ Կարասկո, 69, Ալվարո Մորատա, 76, 90+2 - Յուսեֆ Էն-Նեսիրի, 39

Հեռացում՝ Պապա Գեյե, 80 («Սևիլիա»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ