Logo

«Աթլետիկոն» խոշոր հաշվով հաղթեց «Սևիլիային»

21:27 / 01.11.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Աթլետիկոն» Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրում ընդունեց անդալուզական «Սևիլիային» և հաղթեց 3-0 հաշվով: Գոլ խփեցին Խուլիան Ալվարեսը, Տիագո Ալմադան ու Անտուան Գրիզմանը:

Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը 22 միավորով հավասարվեց երրորդ տեղում գտնվող, գործող չեմպիոն կատալոնական «Բարսելոնային», որն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել: «Սևիլիան» 13 միավորով 11-րդն է:

Իսպանիայի Լա լիգա, 11-րդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Սևիլիա»` 3-0

Խուլիան Ալվարես, 64 (11մ), Տիագո Ալմադա, 77, Անտուան Գրիզման, 90

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ