Logo

«Աթլետիկոն» կփոխի տարբերանշանը

00:20 / 01.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մադրիդի «Աթլետիկոն» երկրպագուների շրջանում անցկացրած քվեարկությունից հետո որոշել է վերադարձնել նախորդ տարբերանշանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հարցմանը մասնակցել են ակումբի անդամ 138 881 երկրպագուներ (սոսիոս)։ Նրանցից 68 894-ը (88,68 տոկոս) քվեարկել է 2017 թվականին ընտրված այժմյան տարբերանշանը փոխելու օգտին։

8 796 երկրպագու (11,32 տոկոս) դեմ է արտահայտվել փոփոխությանը։ Հուլիսի 1-ից իսպանական ակումբը կվերադարձնի հին տարբերանշանը։

Հիշեցնենք, որ Իսպանիայի ավարտված առաջնությունում մադրիդյան ակումբը գրավել էր երրորդ տեղը և նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ