Մադրիդի «Աթլետիկոն» Իսպանիայի առաջնությունն ավարտեց վստահ հաղթանակով:
Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը Լա լիգայի 38-րդ տուրում հյուրընկալվելիս 2-0 հաշվով առավելության հասավ բասկյան «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ:
Գոլի հեղինակ դարձան պաշտպաններ, բրազիլացի Սամուել Լինոն և Մոզամբիկը ներկայացնող Ռեինիլդո Մանդավան:
«Ռեալ Սոսյեդադի» կազմում մեկնարկից խաղադաշտ դուրս եկավ Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը փոխարինվեց 68-րդ րոպեին:
«Աթլետիկոն» 76 միավորով գրավեց չորրորդ տեղը և հաջորդ մրցաշրջանում կրկին հանդես կգա Չեմպիոնների լիգայում: «Ռեալ Սոսյեդադը» 60 միավորով 6-րդն է և հաջորդ մրցաշրջանում կխաղա Եվրոպա լիգայում:
Իսպանիայի Լա լիգա, 38-րդ տուր
«Ռեալ Սոսյեդադ» - «Աթլետիկո»՝ 0-2
Սամուել Լինո, 9, Ռեինիլդո Մանդավա, 90+3
Հեռացում՝ Սաուլ Նիգես, 90+1 («Աթլետիկո»)