Իսպանիայի Լա լիգայի առաջին տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեց «Էսպանյոլին»։
«Ռոխիբլանկոսը» 37-րդ րոպեին Խուլիան Ալվարեսի` տուգանայինից խփած անզուգական գոլից հետո երկար ժամանակ հաղթում էր, սակայն կատալոնական ակումբը խաղավերջում երկու գոլ խփեց ու քամբեք արեց։
84-րդ րոպեին «Էսպանյոլից» Պերե Միլյան հաղթական գնդակը խփեց գլխի շքեղ հարվածով։
«Էսպանյոլ» - «Աթլետիկո» հանդիպումը «Ֆասթ Սպորտ 1»-ի ուղիղ եթերում էր։
Իսպանիայի Լա լիգա, առաջին տուր
«Էսպանյոլ» - «Աթլետիկո Մադրիդ»` 2-1
Միգել Ռուբիո, 73, Պերե Միլյա, 84 - Խուլիան Ալվարես, 37
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


