Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլը բաց կթողնի «Ռեալի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 23-րդ տուրի խաղը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստը փետրվարի 19-ին կայացած Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ խաղում (1-0) ձախ ազդրի վնասվածք է ստացել:
Դե Պաուլը ֆիզիոթերապիայի կուրս պետք է անցնի: Վերականգնման հստակ ժամկետները հայտնի չեն, սակայն նա բաց կթողնի փետրվարի 25-ին կայանալիք մադրիդյան դերբին:
Իսպանիայի ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին մասնակցել է 17 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 2 արդյունավետ փոխանցում:


