Իսպանիայի Լա լիգայի 18-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» Սան Սեբաստիանում չկարողացավ հաղթել «Ռեալ Սոսյեդադին». կողմերը ոչ-ոքի (1-1) գրանցեցին։
«Ռոխիբլանկոսը» 50-րդ րոպեին Ալեքսանդր Սյոռլոթի գոլի շնորհիվ բացեց հաշիվը։ Բասկյան ակումբը, սակայն, րոպեներ անց Գոնսալու Գեդեշի ջանքերով խփեց պատասխան գոլը։
«Աթլետիկոն» 38 միավորով չորրորդն է, «Ռեալ Սոսյեդադը» 18 միավորով բարձրացավ 15-րդ տեղ։
Իսպանիայի Լա լիգա, 18-րդ տուր
«Ռեալ Սոսյեդադ» - «Աթլետիկո Մադրիդ»` 1-1
Գոնսալու Գեդեշ, 55 - Ալեքսանդր Սյոռլոթ, 50
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


