Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» մրցակցի դաշտում 1-2 հաշվով պարտվեց «Խետաֆեին»։
«Ռոխիբլանկոսը» 75-րդ րոպեին նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սյոռլոթի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ։
88-րդ րոպեին հյուրերն արգենտինացի վինգեր Անխել Կորեայի կարմիր քարտից հետո մնացին 10 ֆուտբոլիստով։
«Խետաֆեն», ստանալով քանակական առավելություն, կարողացավ քամբեք անել. 88-րդ ու ավելացված ժամանակի երկրորդ րոպեներին դարպասի գրավմամբ աչքի ընկավ ուրուգվայցի կիսապաշտպան Մաուրո Արամբարին և ապահովեց հանդիպման թրիլերային վերջաբանը։
«Աթլետիկոն» 56 միավորով դեռևս երկրորդն է, «Խետաֆեն» 33 միավորով բարձրացավ 11-րդ տեղ։
Իսպանիայի Լա լիգա, 27-րդ տուր
«Խետաֆե» - «Աթլետիկո»` 2-1
Մաուրո Արամբարի, 88, 90+2 - Ալեքսանդր Սորլոթ, 75 (11մ)
Հեռացում` Անխել Կորեա, 88 («Աթլետիկո»)
Լա լիգայի հանդիպումները՝ «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում, Fast TV հավելվածում (iOS, Android):


