Մադրիդի «Աթլետիկոյի» ֆուտբոլիստներ Խուլիան Ալվարեսը, Ջուլիանո Սիմեոնեն ու Նաուել Մոլինան դուրս են մնացել ազգային թիմի հայտացուցակից, հայտնում է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Արգենտինայի հավաքականն առաջիկա ուրբաթ Անգոլայում ընկերական հանդիպում կանցկացնի այդ երկրի ազգային թիմի հետ, և արգենտինացի ֆուտբոլիստները նախքան մրցավայր մեկնելը պետք է պատվաստվեին:
Սիմեոնեն, Ալվարեսն ու Մոլինան ժամանակին չեն պատվաստվել դեղին տենդի դեմ և այդ պատճառով չեն լինի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիի տրամադրության տակ:


