Logo

«Աթլետիկոյի» երկրպագուներն այրել են Ֆելիքսի մարզաշապիկը

11:35 / 18.03.2024Ֆուտբոլ
null

Իսպանական Լա լիգայի 29-րդ տուրում «Բարսելոնայի» դեմ տնային խաղից առաջ Մադրիդի «Աթկետիկոյի» երկրպագուներն այրել են Ժոաու Ֆելիքսի մարզաշապիկը, հայտնում է As-ը։

Պորտուգալացի հարձակվողը, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Աթլետիկոյին», 2023/24 մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս կատալոնական ակումբի կազմում։

24-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում Լա լիգայում «Աթլետիկոյի» դեմ երկու խաղերում էլ դարձել է գոլի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ