Logo

«Աթլետիկոյի» և «Բետիսի» վստահ հաղթանակները

01:27 / 25.04.2025• Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրի վերջին խաղերում Մադրիդի «Աթլետիկոն» և «Բետիսը» տնային հաղթանակներ տարան:

Դիեգո Սիմեոնեի թիմը 3-0 հաշվով հաղթեց «Ռայո Վալյեկանոյին»: Գոլ խփեցին Ալեքսանդր Սյորլոտը, Քոնոր Գալահերը և Խուլիան Ալվարեսը:

«Բետիսն» էլ 5-1 հաշվով հաղթեց «Վալյադոլիդին»:

«Աթլետիկոն» 66 միավորով երրորդն է, «Բետիսը»` 54 միավորով 5-րդը, «Ռայո Վալյեկանոն»` 41 միավորով 11-րդը, «Վալյադոլիդը» 16 միավորով վերջին` 20-րդն է և այլևս չի կարող տեղը պահպանել Լա լիգայում, 17-րդ տեղում գտնվող «Ալավեսից» հետ է 18 միավորով:

Իսպանիայի Լա լիգա, 33-րդ տուր

«Աթլետիկո» - «Ռայո Վալյեկանո»` 3-0 (տեսանյութ)

Ալեքսանդր Սյորլոտ, 3, Քոնոր Գալահեր, 45, Խուլիան Ալվարես, 77

«Բետիս» - «Ռեալ Վալյադոլիդ»` 5-1 (տեսանյութ)

Խեսուս Ռոդրիգես, 17, Կուչո Էրնանդես, 64, Իսկո, 66, Ռոմեին Պերո, 84, Աբդե Էզալզուլի, 90 - Չուկի, 41

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ