Logo

«Աթլետիկոյի» գլխավոր տնօրենը կարծում է, որ «Ռեալն» ազդեցություն է ունենում մրցավարների վրա

11:01 / 28.01.2023ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն Միգել Անխել Խիլ Մարինը մեղադրել է Մադրիդի «Ռեալին» Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում (3-1) մրցավարների վրա ազդեցություն ունենալու համար:

«Ես շատ եմ հարգում մրցավարներին և վստահ եմ, որ նրանց մտադրությունները միշտ լավն են, բայց ցանկացածը, որ դիտում է կողքից, կարող է տեսնել, որ վերջին տասնամյակում միշտ նույն բանն է կատարվում: Ցավոք, արդեն ոչ ոք չի զարմանում դրանից: Պարզապես պետք է հիշել պատմությունը:

«Ռեալը» մեծ շրջապատ ունեցող ակումբ է, որի շուրջ պտտվում են բազմաթիվ շահեր: Նրանք այնպիսի ճնշում են ստեղծում, որ նորմալ է՝ դա ազդում է այն մարդկանց վրա, որոնք պետք է որոշում կայացնեն: Եվ որոշում կայացնողները գիտեն, թե ինչ է իրենց սպասում, եթե նրանք սխալմամբ վնաս պատճառեն «Ռեալին»:

Այսպիսին է կառուցվածքը, և «Աթլետիկոն» միայնակ չի կարող ոչինչ փոխել: Մենք պետք է մրցակցենք որքան հնարավոր է և շարունակենք աշխատել, որպեսզի ոլորտն ավելի ուժեղ ու արժանապատիվ դարձնենք բոլոր ակումբների համար: Մարզադաշտն ու մարզաշապիկի գույնը չպետք է նշանակություն ունենան արդար որոշումներ կայացնելիս:

Մեր խաղացողները տուժել են «Ռեալի» դեմ հանդիպման հետևանքներից, և դա ինձ ցավ է պատճառում: Սեբալյոսը պետք է երկրորդ դեղին քարտը ստանար, դա ակնհայտ էր: «Ռեալը» խաղում էր տանը՝ «Սանտիագո Բեռնաբեուում», ցանկանում էր դուրս գալ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ, և նրանց տասը հոգով թողնելը հեշտ որոշում չէր:

Մենք սովոր ենք այս ամենին: Մամուլում կարդում ենք, ռադիոյով և հեռուստատեսությամբ լսում, որ դերբիի ժամանակ պետք է համապատասխան ֆուտբոլիստին պաշտպանել կոնկրետ թիմից:

Անկեղծ ասած՝ կարծում եմ, որ եթե ինչ որ մեկին պետք էր պաշտպանել այդ խաղում, Գրիզմանն ու Մորատան էին, որոնց բառացիորեն հարվածում էին: Բայց սա է իրականությունը:

«Աթլետիկոյի» ԴՆԹ-ին ծանոթ մարդիկ գիտեն, որ մենք չենք սիրում արդարանալ»,- Միգել Անխելի խոսքը մեջբերում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ