11 տարի անց Մադրիդի «Աթլետիկոյից» հեռացել է ակումբի սպորտային տնօրեն Անդրեա Բերտան։
«Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Անդրեային այս 11 տարիների ընթացքում ներդրած ջանքերի, նվիրվածության և նվիրման համար։ Նրան ամենայն բարիք ենք մաղթում»,- նշված է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքում։
Իտալացի ֆունկցիոները «Ռոխիբլանկոսին» միացել էր 2013 թ. մայիսին։ Նա մինչև 2017 թ. հուլիս եղել է իսպանական գրանդի տեխնիկական տնօրենը, ինչից հետո նշանակվել էր սպորտային տնօրեն։