Logo

«Աթլետիկոյի» վինգերը տեղափոխվեց «Բետիս»

16:52 / 04.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Աթլետիկոյի» վինգեր Ռոդրիգո Ռիկելմեն կարիերան կշարունակի «Բետիսում», հաստատում է անդալուզյան ակումբի մամուլի ծառայությունը:

Կողմերը կնքել են 5 տարվա պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2030 թվականի հունիսի 30-ը ներառյալ: Տրանսֆերն արժեցել է 8 միլիոն եվրո:

Ռիկելմեն Մադրիդի «Աթլետիկոյի» սան է, ակումբի համակարգում է 2017 թվականից: Բացի «Աթլետիկոյում» ելույթներից, այս ընթացքում նա վարձակալական հիմունքով խաղացել է «Բորնմութում», «Միրանդեսում» ու «Ժիրոնայում»: Ռիկելմեն «Աթլետիկոյում» անցկացրել է 75 խաղ, խփել 5 գոլ, կատարել 7 ասիստ, Իսպանիայի հավաքականում անցկացրել է 2 խաղ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ