Իսպանիայի Լա լիգայի 31-րդ տուրում Բիլբաոյի «Աթլետիկը» 3-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղում։
Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Օյան Սանսեթը, դարպասի մեկ գրավմամբ էլ աչքի ընկավ Իսպանիայի ազգային հավաքականի վինգեր Նիկո Ուիլյամսը։
Բասկյան թիմը 57 միավորով չորրորդ տեղում է, «Ռայո Վալյեկանոն»` 40 միավորով 10-րդ։
Իսպանիայի Լա լիգա, 31-րդ տուր
«Աթլետիկ Բիլբաո» - «Ռայո Վալյեկանո»` 3-1
Օյան Սանսեթ, 56 (11մ), 90+4, Նիկո Ուիլյամս, 80 - Պատե Սիս, 37
Չիրացված 11-մետրանոց` Պեդրո Դիաս, 37 («Ռայո Վալյեկանո»)
Իսպանիայի Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում (iOS, Android)։


