Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի հաղթող Արթուր Դավթյանը Թուրքիայի Անթալիա քաղաքում հաղթել է աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլը։
32-ամյա մարզիկը հանդես է եկել հենացատկ մրցաձևում և 14,650 միավորով գրավել առաջին տեղը` արժանանալով ոսկե մեդալի։
Դավթյանն աշխարհի գավաթի այս խաղարկությունում երկրորդ ոսկե մեդալն է նվաճել։ Նա հաղթել էր նաև գերմական Կոտբուսում կայացած առաջին փուլը։
Հայաստանի թիմը բաց էր թողել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացած երկրորդ փուլը։


