Logo

Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվում է «Ատլետիկո»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:52 / 22.07.2022• ՍՊՈՐՏ
Նաուել Մոլինա

Իտալական «Ուդինեզեի» և Արգենտինայի հավաքականի եզրային պաշտպան Նաուել Մոլինան կարիերան կշարունակի Մադրիդի «Ատլետիկոյում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մադրիդցիները 24-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու համար արդեն պատրաստել են բոլոր փաստաթղթերը։ Սպասվում է, որ առաջիկայում «Ատլետիկոն» կհայտարարի պաշտպանի տեղափոխության մասին:

Մոլինան 2020 թվականին է ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Ուդինեզե», որի հետ պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ