Logo

Սկանդալային միջադեպ՝ աթլետիկայի աշխարհի առաջնությունում   

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:59 / 18.07.2022• Աթլետիկա
Դևոն Ալեն

Ամերիկացի մարզիկ Դևոն Ալենը սկանդալ է հրահրել ԱՄՆ-ում ընթացող աթլետիկայի աշխարհի առաջնության 110 մետր արգելավազքի եզրափակիչում։

Նա ֆալստարտ է կատարել և որոշ ժամանակ հրաժարվել է հեռանալ վազքուղուց։ Մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել այս մրցաշրջանում աշխարհի լավագույն արդյունքն ունեցող Ալենին, բայց մարզիկը վերադարձել է մեկնարկի հատված։ Ամերիկացին հրաժարվել է թողնել ասպարեզն անգամ երկրորդ անգամ կարմիր քարտ ստանալուց հետո։ Ի վերջո, նրան դուրս են բերել վազքուղուց։

«Դա անչափ ցավալի է։ Մեկնարկային ազդանշանից ընդամենը 0,099 վայրկյան շուտ սկսեցի վազքը։ Շատ ափսոս, բայց այդպիսին են կանոնները»,- NRK-ին հայտնել է Ալենը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ