«Աթլետիկո» – «Սևիլիա» Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի խաղը սեպտեմբերի 3-ին չի կայանա: Լա լիգայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հանդիպումը հետաձգվել է ուժեղ փոթորիկի պատճառով:
«Դանա» փոթորիկն այսօր տեղումներ է բերել Իսպանիայի բազմաթիվ մարզերում, այդ թվում` Մադրիդում: Դրա պատճառով երկրում հայտարարվել է կարմիր աստիճանի վտանգ:
Լա լիգան տեղեկացնում է, որ որոշումը կայացնելիս խորհրդակցել է նաև ակումբների ղեկավարների հետ:
Տուրի կենտրոնական խաղի նոր ժամկետի մասին կհայտարարվի առաջիկա օրերին:


