Logo

«Ատլետիկոյի» ֆուտբոլիստը բուժվել է կորոնավիրուսից

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 15.05.2020ՍՊՈՐՏ
atletico madrids renan lodi tests positive 9 others have antibodies reports - «Ատլետիկոյի» ֆուտբոլիստը բուժվել է կորոնավիրուսից
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:54

-

-

Ավելի վաղ հաղորդել էինք, որ «Ատլետիկոյի» պաշտպան Ռենան Լոդիի՝ կորոնավիրուսի թեստը դրական էր եղել ու նա մեկուսացվել էր:

Այժմ ֆուտբոլիստը կրկնակի թեստ է հանձնել, և այս անգամ արդեն դրանց արդյունքները բացասական են եղել, տեղեկացնում է EFE-ն: Լոդին մադրիդյան ակումբի միակ ֆուտբոլիստն է, որի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, ընդ որում՝ նա որևէ ախտանշան չէր ունեցել ու իրեն լավ էր զգացել: Արդեն այսօր՝ մայիսի 15-ին Լոդին կարող է միանալ իր թիմին ու անհատական մարզում անցկացնել:

Իսպանական ակումբներն արդեն վերսկսել են մարզումները, իսկ Լա լիգան, ըստ նախնական տեղեկությունների, մեկնարկելու է հունիսի 12-ին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ