Logo

«Ատլետիկոյի» պաշտպանը վարակվել է կորոնավիրուսով

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 09.05.2020ՍՊՈՐՏ
c73e08e5 8cc4 456e bb8b 994970c5d9c9 - «Ատլետիկոյի» պաշտպանը վարակվել է կորոնավիրուսով
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:54

-

-

Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Ռենան Լոդիի կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել: Այս մասին հաղորդում է Globo Esporte-ն:

Բրազիլացի ֆուտբոլիստն ունի վարակի չնչին ախտանշաններ: 22-ամյա խաղացողը գտնվում է տանը՝ Մադրիդում, ինքնամեկուսացման մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսպանական Լա Լիգայի և Սեգունդայի ակումբներում հանդես եկող 5 ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստերը դրական պատասխան են տվել: Վարակված խաղացողներից 3-ը ելույթ են ունենում Լա Լիգայում, 2-ը՝ Սեգունդայում: Թեստավորման արդյունքները նախնական են: Թեստերի վերստուգումից հետո Լա Լիգան հանդես կգա հայտարարությամբ ու մանրամասնորեն կպատմի արդյունքների մասին:

Հայտնի են «Բարսելոնայի» ֆուտբոլիստների՝ կորոնավիրուսի թեստի պատասխանները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ