Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի թարմացված դասակարգման աղյուսակում բարելավել է դիրքը երեք տեղով ու 2240 միավորով այժմ աշխարհի 19-րդ ռակետն է։
Տղամարդկանց մենախաղի առաջատարը շարունակում է մնալ Յանիկ Սիները (Իտալիա, 10430), երկրորդը Կառլոս Ալկարասն (Իսպանիա, 9300) է, երրորդը` Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6500)։ Չորրորդ տեղ է բարձրացել Ջեյք Դրեյփերը (Մեծ Բրիտանիա, 4650)։ Հնգյակը եզրափակում է Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 4636)։
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը (Սերբիա) 4630 միավոր ունի և նահանջել է 6-րդ տեղ։
Լավագույն տասնյակ է վերադարձել Դանիիլ Մեդվեդևը (Ռուսաստան), որն ունի 3420 միավոր ու 11-ից բարձրացել է 9-րդ տեղ։ Տասնյակից դուրս է մնացել Թոմի Փոլը (2970)։ Ամերիկացին 5 տեղով նահանջել է և այժմ 13-րդն է։
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանն էլ WTA-ի դասակարգման աղյուսակում պահպանել է դիրքը և 1150 միավորով 48-րդն է։
Կանանց պայքարում Արինա Սաբալենկան (Բելառուս, 11640) առաջին տեղում է: Նրան հաջորդում են Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 7889), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 6048), Ժասմին Պաոլինին (Իտալիա, 4806), Ցինվեն Չժենը (Չինաստան, 4803), Մեդիսոն Քիզը (ԱՄն, 4669), Միրա Անդրեևան (Ռուսաստան, 4636), Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 4618), Պաուլա Բադոսան (Իսպանիա, 3727) և Էմմա Նավառոն (ԱՄՆ, 3697)։


