Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի` օգոստոսի 18-ին թարմացված դասակարգման աղյուսակում բարելավել է դիրքը երեք տեղով և 3240 միավորով 9-րդն է։ Նա դարձել է Ռուսաստանի առաջին համարը։
29-ամյա թենիսիստը նախորդ անգամ լավագույն տասնյակում եղել էր 2023թ. հունիսի 12-ի թարմացումից հետո։ Խաչանովի կարիերայի լավագույն արդյունքն 8-րդ տեղն է։
Տղամարդկանց մենախաղի դասակարգման աղյուսակի առաջատարը Յանիկ Սիներն (Իտալիա, 11480) է, որին հաջորդում են Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 9240), Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6230), Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 5575) և Ջեք Դրեյփերը (Մեծ Բրիտանիա, 4440)։
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման աղյուսակում 67-ից նահանջել է 69-րդ տեղ։ Նա ունի 923 միավոր։
Կանանց մենախաղում առաջին ռակետն 12010 միավորով Արինա Սաբալենկան (Բելառուս) է։ Լավագույն հնգյակում են Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 7669), Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 6933), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 5488) և Միրա Անդրեևան (Ռուսաստան, 4948)։
ATP «Մասթերս» շարքի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android):


