Logo

ATP և WTA. Խաչանովը պահպանել է դիրքը, Ավանեսյանը նահանջել է 13 տեղով

13:27 / 28.07.2025Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի` հուլիսի 28-ին թարմացված դասակարգման աղյուսակում պահպանել է դիրքն ու 2590 միավորով աշխարհի 16-րդ ռակետն է։

Տղամարդկանց մենախաղի առաջատարը 12030 միավորով իտալացի Յանիկ Սիներն է, որին հաջորդում են Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 8600), Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6030), Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 5135), իսկ Ջեյք Դրեյփերը (Մեծ Բրիտանիա, 4650) եզրափակում է լավագույն հնգյակը։

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման աղյուսակում նահանջել է 13 տեղով և 933 միավորով 67-րդն է։

Կանանց մենախաղի առաջատարը շարունակում է մնալ Արինա Սաբալենկան (Բելառուս, 12420)։ Լավագույն հնգյակում են նաև Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 7669), Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 6813), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 6423) և Միրա Անդրեևան (Ռուսաստան, 4914)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ