Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը հաղթանակով է մեկնարկել ATP-ի տարվա Ամփոփիչ մրցաշարը։
Ջիմի Քոնորսի անվան խմբի առաջին տուրում իսպանացի թենիսիստը 7-6 (7-5), 6-2 հաշվով հաղթել է Ալեքս Դե Մինորին (Ավստրալիա, 7-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 42 րոպե։
Խմբի մյուս մրցախաղում Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 6-րդ ռակետ) կմրցի Լորենցո Մուզետիի (Իտալիա, 9-րդ ռակետ) դեմ։ Կողմերը կհանդիպեն նոյեմբերի 10-ին, մեկնարկը` ժամը 17:00-ին։
ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարը ցուցադրվում է Fast TV հավելվածում (iOS, Android):


