Իտալիայի Թուրին քաղաքում ընթացող ATP-ի տարվա Ամփոփիչ մրցաշարում հայտնի են դարձել կիսաեզրափակիչի զույգերը։ Կկայանան հետևյալ մրցախաղերը.
- Յանիկ Սիներ (Իտալիա, երկրորդ ռակետ) - Ալեքս Դե Մինոր (Ավստրալիա, 7-րդ ռակետ)
- Կառլոս Ալկարաս (Իսպանիա, առաջին ռակետ) - Ֆելիքս Օժե-Ալյասիմ (Կանադա, 8-րդ ռակետ)
Կողմերը կմրցեն նոյեմբերի 15-ին, իսկ մրցախաղերը կմեկնարկեն համապատասխանաբար ժամը 17:30-ին ու 23:30-ին։
ATP-ի Ամփոփիչ մրցաշարի մրցախաղերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցախաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


