Logo

ATP-ի «Մասթերս» շարքի մրցաշար կանցկացվի Ռիադում

21:38 / 23.10.2025Թենիս
Պաշտոնական
null

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հայտարարել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում ATP-ի «Մասթերս» շարքի մրցաշար անցկացնելու վերաբերյալ պայմանագիր ստորագրելու մասին:

Ինդիան Ուելսից, Մայամիից, Մոնտե Կառլոյից, Մադրիդից, Հռոմից, Ցինցինատիից, Շանհայից, Փարիզից և Կանադայի քաղաքներ Տորոնտոյից կամ Մոնրեալից հետո Ռիադը կդառնա տարվա ընթացքում անցկացվող «Մասթերս» շարքի մրցաշարի 10-րդ քաղաքը:

ATP-ի, Սաուդյան Արաբիայի ինքնիշխան հարստության հիմնադրամի (PIF) և Սաուդյան Արաբիայի SURJ ներդրումային ընկերության ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ստորագրվել է համապատասխան պայմանագիրը: Մրցաշարը կանցկացվի 2028 թվականից:

ATP-ի «Մասթերս» շարքի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցախաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ